ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Շաքարախտի հայկական ասոցիացիան դիաբետի համաշխարհային օրվա կապակցությամբ համախմբել է բժիշկներին և պացիենտներին
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Դիաբետի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ նոյեմբերի 14-ին, Շաքարախտի հայկական ասոցիացիան «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպել էր օրվան նվիրված միջոցառում։
«Շաքարախտը վերաբերվում է յուրաքանչյուր ընտանիքի» խորագրի ներքո հավաքվել էին ոլորտի մասնագետներ և շաքարախտով հիվանդ պացիենտներ։
Օրվա կարևորության և միջոցառման մասին Med-Practic-ը զրուցեց միջոցառման կազմակերպիչ, էնդոկրինոլոգ, դոցենտ, «Էրեբունի» ԲԿ էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ, Շաքարախտի հայկական ասոցիացիայի ղեկավար Էլզա Հայրապետյանի հետ:
«Դիաբետի Համաշխարհային օրվա գլխավոր խորհրդանիշը կապույտ օղակն է, որը՝ խորհրդանշելով կյանք և առողջություն, համախմբում է բոլորին` օղակի մեջ: Oղակի կապույտ գույնը նաև ՄԱԿ-ի դրոշի գույնն է, որը կոչ է անում կառույցի բոլոր անդամ երկրներին պայքարել դիաբետի համաճարակի դեմ:
«Ամեն տարի նոյեմբերի 14-ին կազմակերպում ենք նման միջոցառում՝ իրազեկելու և ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը սևեռելու այս խնդրի վրա: Կոչ ենք անում նաև Շաքարախտի բուժման համար պատասխանատու բոլոր անձանց վերահսկել դիաբետը:
Շաքարախտի դեպքում իրազեկումը և տեղեկացվածության մակարդակի բարձրացումը խիստ կարևոր է, ուստի միջոցառմանը ո՛չ միայն բուժաշխատակիցներ են մասնակցում, այլ նաև հրավիրված են մարդիկ, ովքեր ունեն շաքարախտ, որոնց համար սա ուսուցողական և իրազեկման միջոցառում է։ Նրանք պետք է շաքարախտի դեմ պայքարը վերածեն առօրյա կյանքի, կատարեն այն, ինչ իրականում պետք է կատարեն բոլորը՝ կարգավորեն սննդակարգը, զբաղվեն ֆիզիկական ակտիվությամբ, ուշադրություն դարձնեն ոչ այնքան ինչ ուտել հարցին, այլ` ինչպես ուտել։ Սա կոչ է նաև մեր ամբողջ ազգաբնակչության համար, որպեսզի տարին գոնե մեկ անգամ անցնեն կանխարգելիչ ստուգում և վարեն առողջ ապրելակերպ՝ կանխարգելելու հիվանդության առաջացման ռիսկը։
Մեր միջոցառումը միտված է նաև կոչ անել կառավարությանը՝ ներդնելու արդյունավետ քաղաքականություն և ռազմավարություն` դիաբետի կանխարգելման և վարման համար, պահպանելով քաղաքացիների առողջությունը շաքարախտի վտանգից, օրինակ, ստեղծել մարզասրահներ՝ հասանելի ցանկացած բնակչի գրպանին»:
Խնդրի մասին խոսեց նաև Քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը:
«Այս պայքարի խնդիրն ամբողջ աշխարհում այնքան տարածված է, որ բնութագրվում է որպես համաճարակ։ Հիվանդն ու իր հարազատները պետք է գիտակցեն, որ դա ժառանգական գործոն և այնպես անեն, որ հիվանդությունը չզարգանա իրենց մոտ։ Պայքար կոչվածը սկսվում է շատ պարզ բաներից՝ պահպանել սննդակարգը (ընդունել առողջ սնունդ), չչարաշահել արագ յուրացվող ածխաջրերը, կրճատել աղը, քաղցրեղենը, օգտագործել շատ միրգ ու բանջարեղեն, կարևոր է նաև ապահովել ֆիզիկական ակտիվությունը»։
Միջոցառման մասնակից թիվ 13 պոլիկլինիկայի ներզատաբան Գոհար Բաբայանը, մեծ կարևորություն տալով դիաբետի դպրոցների գործունեությանը, կարևորեց դրանց զարգացմանը միտված քաղաքականության մշակումը։
«Մենք տարվա մեջ մեկ օր ենք նշում դիաբետի օրը, սակայն ինձ համար այն ամենօրյա աշխատանք է։ Պատկերացնելու համար, թե որքան տարածված է շաքարախտը, նշեմ, որ մեր պոլիկլինիկան օրական մոտավորապես 40-50 հիվանդ է ընդունում։ Մեր կարևորագույն ֆունկցիան այն է, որ օգնենք մարդկանց հաղթահարել այս հիվանդությունը և խուսափել բարդություններ առաջացումից, ուստի պետք է, անկախ նրանից, հիվանդը գանգատ ունի, թե` ոչ, պարտադիր իրականացնել թիրախ օրգանների հետազոտություն։ Մեր կենտրոնի համար սա որդեգրած քաղաքականություն է։
Կարևոր եմ համարում նաև պացիենտների՝ իրենց հիվանդության մասին տեղեկացվածությկան մակարդակը։ Որպես դրական տեղաշարժ կարող եմ նշել, որ պացիենտները, շնորհիվ համացանցի, դարձել են առավել տեղեկացված, սակայն համացանցային տեղեկատվության զտման և հիվանդին ճիշտ մատուցման գործում մեծ է մեր՝ բժիշկներիս դերը։ Ուստի կարևորում եմ դիաբետի դպրոցների ինստիտուտի զարգացումը, որ մեր հասարակության համար պոլիկլինիկաներում կարողանանք կազմակերպել իրազեկման դասընթացներ»։
Պացիենտ Սիլվա Սարգսյանը 20 տարի է, ինչ ապրում է «դիաբետը հիվանդություն չէ, այլ՝ ապրելակերպ» կարգախոսով և խորհուրդ է տալիս բոլոր շաքարախտով հիվանդ անձանց` որդեգրել այս կարգախոսը։
«Ես միշտ հետևում եմ իմ սննդաչափին, փորձում եմ խուսափել շաքար պարունակող, կամ ինձ համար հակացուցված սննդից, սակայն չեմ հրաժարվում իմ սիրելի սննդից՝ օգտագործում եմ խստագույն ինքնավերահսկողությամբ։
Շաքարային դիաբետ ունեցող անձանց ահմար խիստ կարևոր է, որ իրեն որպես հիվանդ չընկալեն, չառանձնացնեն. այդկերպ մենք ավելի հեշտ ենք հաղթահարում դիաբետը։ Ես պետք է շեշտեմ, որ կարևոր է բժշկի վերաբերմունքն իր պացիենտին։ Օրինակ, իմ պարագայում ես երբեք ինձ հիվանդ չեմ համարել։ Իմ յուրաքանչյուր այցը Քաղաքային էնդոկրին դիսպանսեր նմանվում է բարեկամին կամ հարազատին այցի, մեզ բժիշկները դիմավորում են ժպիտով, գրկախառնությամբ ու երբեք չեն դիտարկում որպես հիվանդ։ Կցանկանայի իրենց օրինակը տարածվեր բոլոր բուժհաստատություններում և այս հոգեբանական գործոնը կարևորվի բոլորի համար»։
|
Կարդացեք նաև
«Աջափնյակ» բժշկական կենտրոնը մրցույթային կարգով աշխատանքի է հրավիրում երիտասարդ և նպատակասլաց անոթային վիրաբուժություն մասնագիտացմամբ բժիշկներին...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ալերգաբան, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիայի նախագահ...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման...
2024 թ. մայիսի 7-8-ը «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր...
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Բժշկական համալսարանում մեկնարկեց Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովը, որն անցկացվում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների...
Կայացել է «Բարիատրիկ վիրահատություններ» խորագրով կոնֆերանսը, որի շրջանակներում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վիրաբուժական...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...
Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...
Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...
Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...
«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն